Որոնել
Արխիվ
21.03.2019  20:38

Աշխարհի լավագույն մարզիկ են ճանաչել ֆուտբոլիստի, մարզուհի` մարմնամարզուհու (PHOTO)

Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) հայտնել է 2018 թվականի աշխարհի լավագույնների անունները:

Տարվա մարզիկ է ճանաչվել Խորվաթիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Քվեարկության արդյունքում «Ոսկե գնդակի» մրցանակակիրը 419 միավոր է վաստակել:

Նրան հաջորդել են թենիսիստներ Նովակ Ջոկովիչը (337) և Ռոջեր Ֆեդերերը (290):

Լավագույն մարզուհի է ճանաչվել ամերիկուհի Սիմոնե Բայլսը: Մարմնամարզուհին 427 միավոր է ստացել:

Լավագույն եռյակում են նաև լեռնադահուկորդուհի Էսթեր Լեդեցկան (335) ու թենիսիստուհի Սիմոնա Հալեպը (331):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000