Որոնել
Արխիվ
20.03.2019  21:35

Կլոպ. «Սալահը պետք է օրինակ վերցնի Մանեից»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի հարձակվողներ Սադիո Մանեի ու Մոհամեդ Սալահի մասին։

«Սադիոն առաջ էլ էր խաղում այնպես, ինչպես՝ հիմա։ Բայց այժմ նա սկսել է միշտ ճիշտ դիրք ընտրել, բացվել այն դիրքերում, որտեղ գնդակն է։ Նա լավ մարզավիճակ է հավաքել։ Որպեսզի հասնի դրան՝ Սադիոն աշխատել է և աշխատել։

Հենց դա պետք է անի Սալահը։ Պետք է աշխատի այնպես, որպեսզի նորից սկսի գոլեր խփել։ Սալահի բախտը վերջին շրջնում սկսել է չբերել, իսկ Մանեինը՝ հակառակը։ Բայց հաջողության հասնելու համար Սադիոն քրտնաջան աշխատել է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Սալահը գոլի հեղինակ չի դարձել վերջին 7 խաղերում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000