Որոնել
Արխիվ
20.03.2019  20:39

Պոգբա. «Ցանկանում ենք, որ Սուլշերը մնա ՄՅՈւ-ում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի մասին։

«Ցանկանում ենք, որ նա մնա։ Թիմը շատ լավ ցուցանիշներ է գրանցում։ Նրա հետ լավ հարաբերություններ ունեմ, իսկ նա հիանալի է հասկանում ֆուտբոլիստներին։ Սուլշերն արժանի է դրան։ Նա գիտի ամեն ինչ այս ակումբի մասին և վերադարձրել է խաղացողների վստահությունը»,- Պոգբայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՄՅՈւ-ի ղեկավարությունը պատրաստվում է ամռանը երկարաժամկետ պայմանագիր ստորագրել Սուլշերի հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000