Որոնել
Արխիվ
20.03.2019  19:10

Էդգար Բաբայան. «Եթե շանս ստանամ՝ կփորձեմ ինձ լավագույնս դրսևորել»

Հայաստանի հավաքականի ու դանիական «Հոբրոյի» կիսապաշտպա Էդգար Բաբայանը խոսել է Եվրո 2020-ի ընտրական փուլում Բոսնիա և Հերցեգովինայի դեմ առաջին խաղի մասին։

«Այստեղ շատ լավ խաղացողներ կան։ Եթե շանս ստանամ՝ կթորձեմ ինձ լավագույնս դրսևորել, որպեսզի միշտ խաղամ։ Հիմա լավ մարզավիճակում եմ, վերջին հանդիպումներում լավ եմ խաղացել։ 

Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղը շատ դժվար կլինի մեզ համար, սակայն հուսով եմ, որ ճիշտ խաղալու դեպքում կվերցնենք այդ 3 միավորը։

Մեզանից մեծ սպասելիքներ կան։ Վստահ եմ, որ սպասելիքների պատասխանը լավ կերպով կտանք։ Կփորձենք գոլեր խփել և հաղթանակ տանել։ Նրանց խաղաոճը փոքր ինչ նման է մեր լիգայի ոճին»,- Ասել է Բաբայանը ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000