Որոնել
Արխիվ
20.03.2019  17:58

«Բարսելոնան» խոշոր առաջարկ է կատարել «Այաքսին»

«Բարսելոնան» «Այաքսի» հետ սկսել է բանակցել կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի համար: Կատալոնական ակումբը հոլանդացիներին 60 միլիոն եվրո է առաջարկել, տեղեկացնում է Sport.es-ը:

Նշվում է, որ կողմերը դեռ համաձայնության չեն հասել, սակայն լավատեսորեն են տրամադրված:

«Բլաուգրանան» 19-ամյա ֆուտբոլիստին հինգ տարվա պայմանագիր է առաջարկել: Աշխատավարձից զատ հոլանդացին կկարողանա տարատեսակ պարգևավճարներ ստանալ, որոնք կախված կլինեն նրա ու թիմի հաջող ելույթներից:

Դե Լիգտն առաջարկներ ունի նաև «Բավարիայից», «Յուվենտուսից» ու ՊՍԺ-ից, սակայն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», որտեղ հաջորդ մրցաշրջանից խաղալու է նրա մոտ ընկերը` Ֆրենկի Դե Յոնգը: Վերջինիս համար կատալոնական ակումբը 75 միլիոն եվրո է վճարելու:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000