Որոնել
Արխիվ
20.03.2019  17:38

«Մանչեսթեր Սիթին» շատ մոտ է 80 միլիոն եվրոյով «Ատլետիկոյի» ֆուտբոլիստին գնելուն

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը շատ մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:

ESPN-ը վստահեցնում է, որ «քաղաքայիններն» արդեն սկսել են 80 միլիոն եվրո արժողությամբ գործարքը ձևակերպելու աշխատանքները: 24-ամյա ֆուտբոլիստը չի ուզում մնալ իսպանական թիմում: Նա հակված է եղել «Բարսելոնային» միանալուն, որը հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով, սակայն Անգլիայի չեմպիոնը հաղթել է տրանսֆերային պայքարում: 

Սպասվում է, որ Սաուլը «Մանչեսթեր Սիթիում» կդառնա Իլկայ Գյունդողանին փոխարինողը, ով մի քանի անգամ հրաժարվել է նոր պայմանագիր կնքել: Գործող համաձայնագիրը գործում է մինչև 2020 թվականի հունիսը և հավանական է, որ «քաղաքայիններն» ամռանը կվաճառեն նրան:

Բացի այդ, Նիգեսը դիտարկվում է որպես Դավիդ Սիլվայի ապագա փոխարինողներից մեկը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000