Որոնել
Արխիվ
20.03.2019  17:47

Պաշտոնական. Պակո Խեմեսը վերադարձավ նախկին ակումբ

Իսպանացի ճանաչված մարզիչ Պակո Խեմեսը գլխավորել է «Ռայո Վալեկանոն»:

48-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը, տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:

Խեմեսը «մեղուներին» գլխավորել է 2012-2016 թվականների ընթացքում: Նրա հետ «»Ռայոն» Լա Լիգայում գրավել է 8-րդ տեղը և գերհարձակվողական ֆուտբոլ խաղացող թիմի համբավ ունեցել: Հենց Խեմեսի թիմն է դարձել առաջինը, ով Խոսեպ Գվարդիոլայի ժամանակներից ի վեր «Բարսելոնայի» հետ խաղում գնդակին կատալոնացիներից շատ է տիրել:

Պրիմերայում «Ռայո Վալեկանոն» 23 միավորով 19-րդ տեղում է և 6 միավորով հետ   փրկարար 17-րդ հորիզոնականից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000