Որոնել
Արխիվ
20.03.2019  17:51

Բոսնիայի հարձակվող. «Հայերին հարկավոր է լուրջ վերաբերվել, բայց հույների հետ ավելի դժվար կլինի»

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ու Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Կենան Կոդրոն կարծիք է հայտնել Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի և Հունաստանի ընտրանիների դեմ առաջիկա խաղերի մասին:

«Լավատեսորեն եմ տրամադրված: Ազգերի լիգայում ցույց տվեցինք, որ թիմ ենք և լավ ենք աշխատում, ինչն արտահայտվեց արդյունքներով, բայց Եվրոյի որակավորման փուլում բացարձակ այլ բան է հարկավոր: Լավ է, որ առաջին խաղերը տանն ենք անցկացնելու: Չի կարելի թերագնահատել հայերին, հարկավոր է նրանց լուրջ վերաբերվել:

Հույների հետ ավելի դժվար կլինի: Գիտենք, թե ինչպես են նրանք «ծակում»: Այնուամենայնիվ հավատում եմ, որ կկարողանանք 6 միավոր վաստակել: Առայժմ ամեն ինչ կատարյալ է աշխատում, և հուսով եմ, որ այդպես էլ կմնա»,- Sportsport.ba-ի հետ հարցազրույցում ասել է բասկյան արմատներով ֆուտբոլիստը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000