Որոնել
Արխիվ
20.03.2019  16:39

Հայտնի է Բոսնիա և Հերցեգովինա – Հայաստան խաղի մրցավարական կազմը

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովիան – Հայաստան խաղի սպասարկելու են դանիացի մրցավարների բրիգադը: Այդ մասին տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Գլխավոր մրցավարն է լինելու Յակոբ Կեհլետը: Եզրերում նրան օգնելու են Լարս Հումելգարդը և Հեինե Սյորենսենը: Չորրորդ պատվիրակն է Յենս Մաեն:

Նշենք, որ Կեհլետն ընթացիկ մրցաշրջանում սպասարկել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյորի» ու «Հոֆենհայմի» միջև հանդիպումը, Եվրոպա լիգայում «Սպարտակ Տրնավա» – «Դինամո Զագրեբ» խաղը:

38-ամյա դանիացին հատուկ հրավերով եղել է նաև Հունաստանի առաջնության «Պանատինաիկոս» - ՊԱՕԿ դերբիի (0:2) մրցավարը, որում հյուրերի ֆուտբոլիստներից մեկին կարմիր քարտ է ցույց տվել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000