Որոնել
Արխիվ
20.03.2019  15:24

Վինիսիուսը հայտնել է «Բարսելոնայի» փոխարեն «Ռեալն» ընտրելու պատճառը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատմել է, թե ինչու է ընտրել «արքայական ակումբը»:

«Հայրս երբեք ինձ չի պատմել այլ ակումբների հետաքրքրության մասին մինչև չհայտնվեցին «Բարսելոնան» ու «Ռեալը»: Մենք հյուրընկալվեցինք երկու ակումբներին, երկուսն էլ ինձ դուր եկան:

«Բարսելոնան» ցանկանում էր ավելի շատ վճարել, բայց մենք ավելի լավ նախագիծ էինք ուզում և ընտրեցի «Ռեալը»: Բացի այդ, Մարսելոն ու Կազեմիրոն զրուցեցին ինձ հետ և օգնեցին որոշում կայացնել:

Մադրիդում ամեն ինչ շատ արագ է դասավորվում:  Ոչ ոք չէր սպասում, որ Բրազիլիայից դուրս կարող եմ հաջող խաղալ: Հետզհետե առաջադիմում եմ և ուզում եմ վնասվածքից հետո հնարավորինս շուտ վերադառնալ մարզումներին: Հուսով եմ` մինչև մրցաշրջանի ավարտը կրկին կխաղամ»,- Cadena SER-ի եթերում ասել է 18-ամյա ֆուտբոլիստը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000