Որոնել
Արխիվ
20.03.2019  14:32

Ռաբյոյի մայր. «Որդիս պատանդ է ՊՍԺ-ում, շուտով նրան քարանձավ կտանեն»

Կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի մայրը Վերոնիկա Ռաբյոն, ով նաև նրա գործակալն է, քննադատել է ՊՍԺ-ին, որը նրա որդուն զրկել է խաղաժամանակից:

«Ադրիենը բանտարկյալ է, ավելի ճիշտ ՊՍԺ-ի պատանդը: Շուտով նրան քարանձավ կտանեն ու կկերակրեն միայն հացով ու ջրով: Նրան պատանդ են պահում, որովհտեև հրևաժարվել է խզել պայմանագիրը, որը հարգում է: Որդիս ընդամենը պահանջում է հարգել պայմանագրի կետերը:

Ադրիենը ցանկանում է ուրիշ տեղ: Բոլորն ասում են, որ այլ ակումբի հետ արդեն պայմանագիր ենք կնքել, բայց դա այդպես չէ»,- Վերոնիկա Ռաբյոյի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը:

Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել 2018 թվականի դեկտեմբերից: Նա հրաժարվել է փարիզցիների հետ նոր պայմանագիր կնքել և տեղափոխել է  երկրորդ թիմ: Գործող համաձայնագրի ժամկետը սպառվելու է ամռանը:

Օրերս ՊՍժ-ն Ռաբյոյին հեռացրել է նաև մարզումներից ու տուգանել գիշերային ակումբ հաճախելու և ակումբի հասցեին Պատրիս Էվրային ծաղրական գրառումը «հավանելու» համար:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000