Որոնել
Արխիվ
20.03.2019  13:38

Կոբզար. «Հայաստանի առաջնությունում շատ կոշտ են խաղում»

«Բանանցի» նորեկ Եվգենի Կոբզարը հարցազրույց է տվել «Ֆուտբոլ+» շաբաթաթերթին, որը ներկայացրել է երևանյան ակումբի կայքը:

- Ի՞նչ կասես «Արարատի» հետ խաղի մասին:

- Հետաքրքիր հանդիպում էր: Հենց սկզբից ամեն ինչ մեզ համար լավ դասավորվեց, կարողացանք 2 գոլ խփել, որն էլ կարևոր դեր խաղաց հաղթանակի գործում: Այո, հաղթել ենք, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է: Մենք դեռ պետք է բարելավվենք մեր խաղը, որպեսզի սխալներ թույլ չտանք: Եղածով բավարարվել չի կարելի:

- Առաջին կեսում բավականին ակտիվ էիք, իսկ երկրորդում հակառակը՝ պասիվ: Դա ինչո՞վ է պայմանավորված:

- Կարծում եմ, որ դա հոգեբանական պահ է: Ամեն դեպքում, երկու գոլի առավելություն ունեինք և, թվում էր, թե հաղթել ենք: Ուզում էինք պահել հաղթական հաշիվը: Բայց երկրորդ կեսում մեր խաղում շատ բաներ չէին ստացվում, իսկ մրցակիցն էլ կարողացավ արագ գոլ խփել ու հետո էլ շատ գրոհներ կազմակերպել: Լավ է, որ մենք կարողացանք խփել երրորդ գոլը և ամեն ինչ կարգավորվեց:

- «Բանանցի» կազմում առաջին գոլդ խփեցիր, ի՞նչ կասես այդ մասին:  

- Եթե անկեղծ, ապա խաղից առաջ զգում էի, որ գոլ եմ խփելու: Աչքի ընկնելուց միշտ դրական զգացողություններ ես ունենում: Դժվարն առաջինն է, կփորձեմ այսպես շարունակել:

- Հայաստանի առաջնությունից ի՞նչ տպավորություններ ունես:

- Հաշվի առնելով այն մի քանի հանդիպումները, որոնց մասնակցել եմ, այստեղ շատ կոշտ են խաղում: Մրցավարները միշտ թույլատրում են խաղալ ցանկացած իրավիճակում: Բայց սա առաջին տպավորություններն են, հետագայում հնարավոր է, որ այլ կերպ սկսեմ մտածել:

- «Բանանցն» ինչի՞ է ունակ առաջնության երկրորդ հատվածում:

- Կարծում եմ, որ բոլորի նպատակներն էլ նույնն են՝ հաղթել յուրաքանչյուր խաղում: Ես նոր եմ եկել, առաջնության առաջին տուրից չէ, որ այստեղ եմ: Այդ պատճառով դժվարանում եմ պատասխանել այն հարցին, թե ինչի է ունակ «Բանանցը» գարնանային հատվածում: Բայց առաջին տպավորություններն այնպիսին են, որ յուրաքանչյուր խաղում պետք է հաղթենք:

- Արդեն հարմարվե՞լ ես:

- Ամեն ինչ լավ է: Մարզումները, բազան շատ լավն են: Հայերը շատ ընկերասեր են, ինչն ավելի է հեշտացնում հարմարվելու գործընթացը: Հիմա կարևորն այն է, որ գոլեր խփել. հաղթել ենք, իսկ դա հաստատ ավելի շատ կօգնի ինձ՝ թիմին ամբողջությամբ մերվել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000