Որոնել
Արխիվ
20.03.2019  12:24

Ֆերգյուսոնի հրաժեշտի խաղի մաստակը վաճառվել է մոտ կես միլիոն եվրոյով (PHOTO)

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հրաժեշտի խաղի մաստակը Ebay-ում անցկացված աճուռդի ժամանակ վաճառվել է 455 հազար եվրոյով: Այդ մասին հայտնում է SportBible-ը:

Շոտլանդացին այդ մաստակը ծամել է 2013 թվականի մայիսի 19-ին կայացած «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղում (5:5):

Ստացված գումարը փոխանցվելու է անգլիական ակումբի հովանավորած բարեգործական ֆոնդին:

Նշվում է, որ մարզչական կարիերայի ընթացքում Ֆերգյուսոնը 1500 խաղում մոտ 3 հազար տուփ մաստակ է օգտագործել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000