Որոնել
Արխիվ
20.03.2019  12:09

Շեհիչ. «Նախկինում հայերին հեշտությամբ ենք հաղթել, բայց…»

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի մեկնարկային կազմի դարպասապահ Իբրահիմ Շեհիչը կարծիք է հայտնել Եվրո-2020-ի ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ընտրանու դեմ առաջիկա տնային խաղի մասին:

«Հայերը փորձելու են պաշտպանվել և հակագրոհներով սպառնալ մեր դարպասին: Նախկինում խաղացել ենք հայերի հետ և հեշտությամբ հաղթել ենք, բայց մեր վերջին հանդիպումից հետո նրանք առաջադիմել են:

Կարևոր է լրջորեն մտնել խաղի մեջ: ցանկանում ենք որակավորման փուլը սկսել երկու հաղթանակներով»,- թուրքական «Էրզրումսփորի» դարպասապահի խոսքերն է մեջբերում sportsport.ba-ն:

Նշենք, որ Հայաստանն ու Բոսնիան նախկինում ընդգրկված են եղել ԱԱ-2010-ի ընտրական փուլի նույն խմբում: Երևանում բալկանները հաղթել են 2:0 հաշվով, իսկ սեփական հարկի տակ` 4:1:

Հավելենք, որ Շեհիչը 2013-2018 թվականներին հանդես է եկել ադրբեջանական «Ղարաբաղ» թիմում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000