Որոնել
Արխիվ
20.03.2019  00:59

«Ինտերը» կրկին հայտնվել է ռասիստական սկանդալի կենտրոնում

«Ինտերի» նկատմամբ պայմանական պատժամիջոց է կիրառվել Իտալիայի առաջնությնան 28-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում (3-2) երկրպագուների պահվածքի համար, հաղորդում է Football Italia-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ երկրպագուները հանդիպման 7 և 39-րդ րոպեներին ռասիստական արտահայտություններ են հնչեցրել «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեի հասցեին։

«Ինտերի» նկատմամբ կիրառվել է պայմանական պատժամիջոց։ Եթե ևս մեկ նման դեպք գրանցվի, ապա թիմը տնային հանդիպումներ կանցկացնի առանց երկրպագուների։

Հիշեցնենք, որ վերջերս ակումբի երկրպագուները կրկին ռասիստական արտահայտություններ էին արել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի հասցեին և զրկվել տնային հանդիպմանը երկրպագուներից։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000