Որոնել
Արխիվ
20.03.2019  00:41

«Լիլի» տաղանդի համար «Բավարիան» մեծ գումար է առաջարկել

Մյունխենի «Բավարիան» ամռանը ցանկանում է ձեռք բերել «Լիլի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլա Պեպեին, հաղորդում է belN Sports-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի համար «Բավարիան» պատրաստ է վճարել 80 մլն եվրո։ Ավելի վաղ ֆրանսիական ակումբի սպորտային տնօրենը հայտարարել էր, որ հենց այդքան են պահանջում Պեպեի համար։

Ընթացիկ մրցաշրջանում իվուարցին հիացնում է իր արդյունավետությամբ։ Լիգա 1-ի 29 հանդիպումներում դարձել է 17 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000