Որոնել
Արխիվ
20.03.2019  00:25

AS. «Այնտրախտի» առաջատարը համաձայնվել է «Բարսելոնա» տեղափոխվել

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Այնտրախտի» հարձակվողին, հաղորդում է AS-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը բանակցություններ է վարում Լուկա Յովիչին ձեռք բերելու համար։

Ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ։ Նա նույնիսկ համաձայն է սկզբնական շրջանում չհամարվել հիմնական կազմի ֆուտբոլիստ և լինել Լուիս Սուարեսին փոխարինող։

Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 60 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Յովիչը մասնակցել է 36 հանդիպման, դարձել 22 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000