Որոնել
Արխիվ
19.03.2019  11:47

4 հայ շախմատիստներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ, գրում է ՀԱՕԿ-ի կայքը:

Առաջին տուրում հաղթանակներ են տարել Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Շանթ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Մանուէլ Պետրոսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000