Որոնել
Արխիվ
18.03.2019  17:31

Հայ գեղասահորդները մեկնել են Ճապոնիա

Գեղասահքի Հայաստանի հավաքականը մեկնել է Ճապոնիայի Սայտամա քաղաք, որտեղ մարտի 20-23-ը կկայանա աշխարհի առաջնությունը:

Հայաստանը այդ ստուգատեսում ներկայացնելու են մենասահորդներ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Անաստասիա Գալուստյանը կարճ ծրագրով հանդես կգա մարտի 20-ին, իսկ Սլավիկ Հայրապետյանը՝ մարտի 21-ին:

Մրցավայր են մեկնել նաև Գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը և փոխնախագահ Արի Զաքարյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000