Որոնել
Արխիվ
17.03.2019  17:55

Աբրահամ Խաշմանյան. «Ես բոլորից դժգոհ եմ, անկախ նրանից գոլ են խփել, թե` ոչ» (VIDEO)

«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը մեկնաբանել է Հայաստանի առաջնության 23-րդ տուրում «Բանանցից» կրած պարտությունը (1:3): «Արարատի» միակ գոլը խփել է Արտյոմ Սիմոնյանը:

«Այն ֆուտբոլիստները, ովքեր համարվում են հավաքականի թեկնածուներ, պետք է տարբերվեն խաղադաշտում: Ես բոլորից դժգոհ եմ, անկախ նրանից գոլ են խփել, թե` ոչ:  Ցուցադրած խաղից դժգոհ եմ, աստիճանաբար պետք է ավելացնենք:

Արտյոմ Սիմոնյանը կարող է լավ մակարդակի ֆուտբոլ խաղալ, նույնը նաև Սարգիս Շահինյանը: Ժամանակ է պետք, որպեսզի թիմն ու այդ խաղացողները լավ մակարդակի հասնեն»,- ասել է Խաշմանյանը:

Հետխաղյա մամուլի ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000