Որոնել
Արխիվ
15.03.2019  17:46

Սենսացիոն պարտությունից հետո Մաչինը պաշտոնանկ է արվել

«Սևիլյան» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնից Պաբլո Մաչինին հեռացնելու մասին: Անդալուզցիներն այդ որոշումը հիմնավորել են վերջին շաբաթներին թիմի անհաջող ելույթներով:

Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ակումբի մարզական տնօրեն Խոակին Կապարոսը:

Հիշեցնենք, որ երեկ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Սևիլյան 3:4 (առաջին խաղը` 2:2) հաշվով պարտվել է Պրահայի «Սլավիային» ու դուրս մնացել հետագա պայքարից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000