Որոնել
Արխիվ
15.03.2019  17:22

Կլոպը` ՉԼ-ի վիճակահանության մասին. «Չեմ կարող ասել, որ մեր բախտը բերել է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության մասին, որում «մերսիսայդցիները» մրցելու են «Պորտուի» հետ:

«Չենք կարող հաջորդ փուլ անցնել, եթե մտածենք բախտներս բերել է` հաջող վիճակահանություն է, որովհետև դա այդպես չէ: Սա պարզապես վիճակահանություն է` ոչ լավ կամ վատ: Որևէ նշանակություն չունի, որ նախորդ մրցաշրջանում նրանց հաղթել են խոշոր հաշվով:

Արդեն այն ժամանակ տեսել էինք, որ «Պորտուն» բնավորություն և որակ ունի: Պետք է լավ պատրաստվենք խաղին»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունում այդ թիմերը հանդիպել են 1/8 եզրափակչում: Արտագնա խաղում 5:0 հաշվով տոնած հաղթանակից հետո «կարմիրները» տանը բավարարվել են 0:0 հաշվով ոչ-ոքիով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000