Որոնել
Արխիվ
15.03.2019  16:45

Դե Յոնգ. «Յուվենտուսը» ֆավորիտ է. երբ դեռ 10 տարեկան էի` Ռոնալդուն արդեն լավագույններից էր»

«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքներով ամստերդամցիները մրցելու են «Յուվենտուսի» հետ:

««Յուվենտուսն» ամենաուժեղ մրցակիցներից մեկն է, որ կարող էր մեզ բաժին հասնել: Դիտել եմ «Ատլետիկոյի» նկատմամբ 3:0 հաշվով նրանց հաղթանակը. հիանալի էին խաղում:

Երբ դեռ 10-12 տարեկան էի, Ռոնալդուն արդեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր: Շատ հաճելի է, որ այժմ խաղադաշտում հանդիպելու ենք միմյանց:

«Յուվենտուսը» ֆավորիտ է, բայց մեր դեմ մրցավեճերում նույն կարգավիճակն ուներ նաև «Ռեալ Մադրիդը»: Կարծում եմ` մենք շանս ունենք»,- հոլանդացու խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000