Որոնել
Արխիվ
15.03.2019  13:12

Էմերի. «Մխիթարյանն ու Իվոբին ապացուցել էին, որ արժանի են խաղալ»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի էմերին ամփոփել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ռենի» դեմ պատասխան հանդիպումը (3:0, առաջինը` 1:3):

«Գիտեինք, որ հնարավոր է լրացուցիչ ժամանակ լինի և պատրաստ էինք դրան: Իվոբին ու Միկին (Մխիթարյանը-խմբ.) վերջին մարզման ժամանակ ապացուցել էին, որ արժանին են մասնակցել հանդիպմանը: Նրանք փոխարինեցին լավ աշխատանք կատարած Օզիլին ու Լակազետին:

Այդ փոփոխությունները մեզ շատ օգնեցին: Դրան հաջորդած 10 րոպեները լավ արդյունք ունեցան, գոլ խփվեց ու երկու վտանգավոր պահեր առաջացան:

Մեզ հարկավոր են բոլոր խաղացողները: Մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստները կարևոր էին, բայց մյուսները նույնպես»,- բասկի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000