Որոնել
Արխիվ
15.03.2019  02:52

ԵԼ. «Սևիլյայի» սենսացիոն պարտությունն ու «Ինտերի» ձախողումը, բոլոր արդյունքները (VIDEO)

Ավարտվեց Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչը: Վերջին հանդիպումներից մեկում «Սևիլյան» Չեխիայում հյուրընկալվեց «Սլավիային» ու սենսացիոն պարտություն կրեց: Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, որն Իսպանիայում կայացած հանդիպման արդյունքի կրկնությունն էր: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որում անդալուզցիները հաշվի մեջ առաջ անցան, սակայն «Սլավիան» կարողացավ երկու գոլ խփել ու սենսացիոն հաղթանակ կորզել` 4:3:

«Ինտերը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Որոշիչ գոլը վարպետորեն կատարած հարվածով հեղինակեց Լուկա Յովիչը:

1/8 եզրափակչի պատասխան խաղերի արդյունքները.

«Ինտեր» – «Այնտրախտ»` 0:1 (առաջին խաղը` 0:0)
Գոլը. Յովիչ (6)

«Սլավիա» – «Սևիլյա»` 4:3 լ.ժ. (2:2)
Գոլերը. Նգադի-Նգաջի (15), Սոուչեկ (47), Վան Բյուրեն (102), Տրաորե (119) – Բեն Յեդեր (44, 11մ), Մունիր (54), Վասկես (98)

«Արսենալ» – «Ռեն»` 3:0 (1:3)
Գոլերը. Օբամեյանգ (5, 72), Մետլենդ-Նայլս (15)

«Դինամո» Կ. – «Չելսի»` 0:5 (0:3)
Գոլերը. Ժիրու (5, 33, 59), Ալոնսո (45+1), Հադսոն-Օդոի (78)

«Բենֆիկա» – «Դինամո» Զ.` 3:0 լ.ժ. (0:1)
Գոլերը. Ժոնաս (71), Ֆերրո (94), Գրիմալդո (105)

«Վիլյառեալ» – «Զենիթ»` 2:1 (3:1)
Մորենո (29), Բակկա (47) – Իվանովիչ (90+1)

«Կրասնոդար» – «Վալենսիա»` 1:1 (1:2)
Գոլերը. Սուլեյմանով (85) – Գեդեշ (90+3)

«Ռեդ Բուլ Զալցբուրգ» – «Նապոլի»` 3:1 (0:3)
Գոլերը. Դաբուր (25), Գուլբրանսեն (65), Լայտգեպ (90+2) – Միլիկ (14)


Քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա մարտի 15-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000