Որոնել
Արխիվ
15.03.2019  00:59

Տեդեսկոն պաշտոնանկ է արվել ստորացուցիչ հաշվով պարտությունից հետո

«Շալկեն» հայտարարել է գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի պաշտոնանկության մասին:

Գելզենկիրխենյան թիմը ժամանակավորապես մարզելու է Հուբ Սթիվենսը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 1996-2002 և 2011-2012 թվականներին:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Շալկեն» 0:7 հաշվով պարտություն է կրել «Մանչեսթեր Սիթիից»: Երկու խաղերի արդյունքում 2:10 հաշիվը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում գերմանական ակումբների պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն է:

Բունդեսլիգայում «Շալկեն» 14-րդ տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000