Որոնել
Արխիվ
14.03.2019  22:34

Հայաստանի հավաքականի թեկնածուն վերսկսել է մարզումները

Տևական բուժումներից հետո «Գանձասար-Կապանի» պաշտպան Արման Հովհաննիսյանը վերսկսել է մարզումները։ Այդ մասին տեղեկացնում է «արջերի» մամուլի ծառայությունը:

Հովհաննիսյանը դեռ մարզվում է անհատական ծրագրով, բայց առաջիկայում արդեն կմիանա ընդհանուր խմբին։ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ղազախական «Ժետիսուի» հետ ստուգողական խաղում։

Ավելի վաղ կապանցիների գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը հայտարարել է, որ Հովհաննիսյանը կարող է հրավիրվել Հայաստանի հավաքական:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000