Որոնել
Արխիվ
14.03.2019  22:21

31 օր անց Սքոուլզը հրաժարական է տվել

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը հրաժարական է տվել «Օլդհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից: Անգլիացին իր որոշումը բացատրել է ակումբի ղեկավարության հետ տարաձայնություններով:

«Մեծ ափսոսանքով եմ հայտնում հրաժարականի մասին: Ցանկանում էի ամբողջությամբ աշխատել պայմանագրով նախատեսված 18 ամիսները:

Հեռանալուս պատճառն այն է, որ ակումբում ստեղծված չեն իմ աշխատանքի համար խոստացված պահանջները: Պայմանագրից առաջ ինձ որոշակի խոստումներ էին տրվել, որոնք չկատարվեցին»,- 44-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Սքոուլզն Անգլիայի Երկրորդ լիգայում (ուժով չորրորդ դիվիզիոն) հանդես եկող թիմը գլխավորել է փետրվարի 11-ին: «Օլդհեմը» նրա առաջին խաղում հաղթել է, սակայն հաջորդ 6 հանդիպումներում հաջողության չի հասել: 37 տուրերից հետո «Օլդհեմը» 14-րդ տեղում է:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000