Որոնել
Արխիվ
14.03.2019  20:06

Մեսսի. «Կրածում էի «Ատլետիկոն» ավելի ուժեղ կլինի, բայց Ռոնալդուն կախարդական խաղաց»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարծիք է հայտնել «Լիոնի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում հաղթանակի (5:1, առաջինում` 0:0), ինչպես նաև «Յուվենտուս» – «Ատլետիկո» դիմակայության մասին:

«2:1 հաշվի ժամանակ տանջվեցինք: Ինքներս մեզ համար խնդիրներ ստեղծեցինք, երբ գնդակը տուգանային հրապարակում էր: Մինչ այդ մրցակիցը ոչինչ չէր ստեղծել: Բարեբախտաբար, երրորդ գոլը խփեցինք և հանգստացանք:

Ռոնալդո՞ւն: «Յուվենտուսն» ու Կրիշտիանուն տպավորիչ խաղ անցկացրեցին: Կարծում էի` «Ատլետիկոն» ավելի ուժեղ կլինի: Ռոնալդուն կախարդական խաղաց` խփելով երեք գոլ»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000