Որոնել
Արխիվ
14.03.2019  19:45

«Բարսելոնայի» մեկնարկային կազմի ֆուտբոլիստը մոտ մեկ ամիս չի խաղա

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն կրկին վնասվածք է ստացել: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Լիոնի» դեմ պատասխան խաղում (5:1) ֆրանսիացին ձախ ոտքի ազդրի մկանային պատռվածք է ստացել:

Կատալոնական ակումբը հայտարարել է, որ 21-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար պահանջվելու է 3-4 շաբաթ:

Հիշեցնենք, որ Դեմբելեն այդ խաղից առաջ արդեն ցավեր է ունեցել, սակայն ակումբը որոշել է ռիսկի դիմել և նրան ասպարեզ դուրս բերել: Վինգերը գոլ է խփել, բայց խաղից հետո բժիշկներին հայտնել է ցավերի ուժեղացման մասին:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000