Որոնել
Արխիվ
14.03.2019  18:55

Հունաստան – Հայաստան. Հաստատվել է խաղի վայրը

Հաստատվել է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստան-Հայաստան հանդիպման անցկացման վայրը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Խաղը կկայանա հունիսի 11-ին՝ Աթենքի «Օլիմպիական» մարզադաշտում: Այն տեղավորում է մոտ 70 000 հանդիսական:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը որակավորման փուլում մեկնարկելու է մարտի 23-ին` հյուրընկալվելով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000