Որոնել
Արխիվ
14.03.2019  02:01

ՉԼ. «Բարսելոնան» շանս չտվեց «Լիոնին»՝ ջախջախիչ հաշիվ ձևակերպելով (VIDEO)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (0-0) «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Լիոնին» ու հաղթեց՝ 5-1։

18-րդ րոպեին Լիոնել Մեսսին բացեց հաշիվը՝ առաջ մղելով դաշտի տերերին, 31-րդ րոպեին Ֆիլիպե Կոուտինյոն կրկնապատկեց այն, 58-րդ րոպեին Լուկաս Տուզարը մեկ գոլ հետ բերեց, 78-րդ րոպեին Մեսսին դարձավ դուբլի հեղինակ, 81-րդ րոպեին Ժերար Պիկեն խփեց իր թիմի 4-րդ գոլը, իսկ խաղի վերջակետն 86-րդ րոպեին դրեց Ուսման Դեմբելեն։

Այսպիսով, «Բարսելոնան» դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ 

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000