Որոնել
Արխիվ
14.03.2019  01:53

ՉԼ. «Լիվերպուլն» «Ալյանց Արենայում» հաղթեց «Բավարիային»՝ դուրս գալով հաջորդ փուլ (VIDEO)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (0-0) «Բավարիան» տանը մրցեց «Լիվերպուլի» հետ ու պարտվեց՝ 1-3։

26-րդ րոպեին Սադիո Մանեն առաջ մղեց հյուրերին, 39-րդ րոպեին Ժոել Մատիպը ինքնագոլի հեղինակ դարձավ՝ հավասարեցնելով հաշիվը, 69-րդ րոպեին Վիրջին վան Դեյկը կրկին առաջ մղեց մերսիսայդյան ակումբին, իսկ 84-րդ րոպեին Մանեն դուբլ ձևակերպեց։

Այսպիսով, «Լիվերպուլը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ 

ArmFootball.com


Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000