Որոնել
Արխիվ
13.03.2019  14:16

Արծաթե և բրոնզե մեդալներ՝ ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից

Լաս Վեգասում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են արծաթե ու բրոնզե մեդալներ: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Գարիկ Կարապետյանը դարձել է աշխարհի պատանեկան փոխչեմպիոն, իսկ Գեւորգ Ղահրամանյանը գրավել է երրորդ տեղը: Երկամարտում Կարապետյանը գրանցել է 305 կգ (137+168) արդյունք, իսկ Ղահրամանյանը՝ 304 կգ (134+170): Չեմպիոնի կոչումը նվաճել է Սաուդյան Արաբիան ներկայացնող Յուսեֆ Ալոթմանը՝ 307 կգ (136+171):

Աշխարհի պատանեկան առաջնության կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի Լիանա Գյուրջյանը (76 կգ), որը հանդես կգա մարտի 13-ին:

Ծանրորդները Լաս Վեգաս են մեկնել մարզիչներ Գևորգ Դավթյանի եւ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000