Որոնել
Արխիվ
13.03.2019  14:21

«Բարսելոնա» - «Լիոն». Կատալոնացիների մեկնարկային կազմի ֆուտբոլիստն ապաքինվել է

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում այսօր «Բարսելոնան» ընդունելու է «Լիոնին»:

Կատալոնական ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է խաղի հայտացուցակը, որում ընդգրկվել է նաև եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն:

Ֆրանսիացին վնասվածք էր ստացել «Ռայո Վալեկանոյի» դեմ Լա Լիգայի 27-րդ տուրի խաղում և բաց է թողել թիմի մի քանի մարզումներ: 21-ամյա ֆուտբոլիստի մասնակցությունն այսօրվա հանդիպմանը լուրջ կասկածի տակ էր, բայց նա հասցրել է ապաքինվել:

Հիշեցնենք, որ «Լիոն» – «Բարսելոնա» առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000