Որոնել
Արխիվ
13.03.2019  10:54

Ռոնալդու. «Ինձ սրա համար էին հրավիրել»

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ատլետիկոյի» նկատմամբ հաղթանակն (3:0) ու իր հեթ-տրիկը, ինչի շնորհիվ թուրինցիները մտել են քառորդ եզրափակիչ:

«Այս երեկոն պետք է յուրահատուկ լիներ և այդպես էլ եղավ: Ոչ միայն իմ գոլերի, այլ նաև թիմի ու գործին անհավանական նվիրման շնորհիվ: Հենց այսպիսի բնավորություն է հարկավոր Չեմպիոնների լիգայում:

«Յուվենտուսը» երբեք ՉԼ-ում նման քամբեք չէ՞ր կատարել: Ինձ հենց դրա համար էլ հրավիրել են, որպեսզի օգնեմ նմանատիպ կախարդական օրերին:

«Ատլետիկոն» անհարմար մրցակից է, բայց մենք նույնպես ուժեղ ենք և արժանիերոն հաջորդ փուլ անցանք: Եզրափակչի մասին խոսելը դեռ վաղ է»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000