Որոնել
Արխիվ
12.03.2019  15:48

«Անաստասիա Գալուստյանի մոտ տարիքային կամակորություն էր». ՀԳՖ-ի նախագահ

Ճապոնիայի Սայտամա քաղաքում մարտի 18-24-ը կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում տեղեկացրել է, թե ովքեր Հայաստանը  կներկայացնեն Աշխարհի առաջնությունում:

- Տիկին Ստեփանյան, մարզիկներից ովքե՞ր են մասնակցելու ԱԱ-ին և ովքե՞ր են նրանց ուղեկցելու, բացի մարզիչներից։

- Ճապոնիա կմեկնեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը եւ Սլավիկ Հայրապետյանը։ Մրցավայր կմեկնենք նաև ես և ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյանը։

- Փաստորեն, այս առաջնությունում եւս չենք ունենալու պարային զույգ։

- Թինա Կարապետյանն անցյալ տարի ունեցել է զույգի հետ կապված խնդիր, դրա համար այս տարի չի մասնակցում։ Եթե մինչև հուլիսի 1-ը կարգավորենք խնդիրները, հաջորդ տարի կմասնակցի։

- News.am-ի հետ զրույցում Սլավիկ Հայրապետյանը նշել էր, որ մրցաշարերի համազգեստի ծախսը հոգում են ծնողները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

- Սլավիկ Հայրապետյանի համար ինչ արվում է՝ արվում է ֆեդերացիայի միջոցներով։ Մենք աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ժամանակ ISU-ից ստանում ենք հատկացումներ, որը, ըստ օրենքի, ֆեդերացիայինն է, բայց ես պարտադիր այդտեղից հատկացումներ եմ անում Սլավիկ Հայրապետյանի և մյուս մարզիկների համար։ Թող այդ գումարից կարվեն նաև հագուստները, խնդիր չեմ տեսնում։ Հայաստանում դրանք մեծ գումար չեն։ Եթե Սլավիկը բարձրաձայնի, որ մարզվում է Ուրմանովի մոտ և ծախսերը հոգում են իրենք, ես կհամաձայնեմ։

Ֆեդերացիային այդպիսի խոշոր գումարներ չեն հատկացնում, որ մենք ծախսենք։ Եթե ստանամ տարեկան 100 մլն դրամ բյուջե, հավատացեք՝ 105-ը կծախսեմ, բայց 9 մլն դրամով հազիվ հաշվում եմ, թե քանի մրցաշարի հասցրեցի ուղարկել մարզիկներին։

- Անաստասիա Գալուստյանը սահադաշտ վերադարձավ որոշակի դադարից հետո։ Ո՞րն էր այդ ընդմիջման իրական պատճառը:

- Ես երբեք չեմ ցանկացել բարձրաձայնել այդ թեման, բայց նրա մոտ տարիքային կամակորություն է եղել։ Նույնիսկ եղել է, որ նա որոշել է փոխել մարզումային սահադաշտերը, ինչը ես իմ կապերով կարգավորել եմ՝ չնայած դա իմ պարտականությունների մեջ չի մտնում։ Բայց ես չեմ կարող եւ չեմ ցանկանում հաշվի նստել մարզիկների տարիքային կամակորությունների հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000