Որոնել
Արխիվ
12.03.2019  13:38

AS. «Յուվենտուսը» հիասթափված է, որ Զիդանը վերադարձավ «Ռեալ»

«Յուվենտուսի» ղեկավարությունը հիասթափվել է, որ Զինեդին Զիդանը վերադարձել է  Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչչի պաշտոնին:

AS պարբերականը վստահեցնում է, որ թուրինյան ակումբը մտադիր էր ֆրանսիացուն ամռանը նշանակել գլխավոր մարզիչ: 46-ամյա մասնագետի թեկնածությունը դիտարկվել է, որովհետև Մասսիմիլիանո Ալլեգրիի ապագան հարցականի տակ է, հատկապես եթե թիմը դուրս մնա Չեմպիոնների լիգայից:

Նշվում է, որ Զիդանի թեկնածությնունը «ծեր սինյորայի» մարկետինգային գլոբալացման կարևոր քայլերից մեկն էր համարվում: Զիդանի թեկնածությունը քննարկվել է նաև «Յուվենտուսի» գլխավոր աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, ով հավանություն է տվել այդ տարբերակին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000