Որոնել
Արխիվ
11.03.2019  17:49

«Հայկական վագր». «Կայսարի» երկրպագուների արձագանքը Տիգրան Բարսեղյանի նորամուտին

Ղազախստանի առաջնության մեկնարկային տուրում «Կայսարը» սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել է «Ատիրաուին»: Հանդիպման գլխավոր անհաջողակներից մեկը դարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում տպավորիչ հարվածից հետո հյուրերին փրկել է դարպասաձողը, մի քանի հարվածներից հետո` դարպասապահը, իսկ թիմակցին փոխանցումից հետո` կրկին դարպասաձողը: Այնուամենայնից Տիգրանի խաղը տպավորել է շատերին:

ArmFootball.com-ը հետևել է սոցիալական ցանցերում 25-ամյա ֆուտբոլիստի խաղի վերաբերյալ «Կայսարի» երկրպագուների արձագանքին, ինչին մասին նրանք գրել են ակումբի պաշտոնական` ВКонтаке-ի էջում:

«Թիմի նորեկներ Ջոշուան ու Բարսեղյանը կրատիվ միտք ունեն»,- գրել է օգտատերերից մեկը: Նրան պատասխանել են, որ «Տիգրանն արտակարգ տպավորություն է թողնում»:

Թիմի պարտության մասին ակումբի կատարած գրառման տակ երկրպագուները գրել են.

«Բարսեղյանը լավ ֆուտբոլիստ է»:

«Տիգրանն ու Ջոշուան թոփ են»:

«Բարսեղյանն ու Ջոնը լավ էին խաղում»:


 
Խաղի տեսության տեղադրման լուրում ղազախները շարունակել են գովել հայ ֆուտբոլիստին.

«Տիգրանը հայկական վագր է»:

«Նրա հարվածը կարող էր տուրի լավագույն գոլը դառնալ»:


Հետագա գրառումների մեկնաբանություններում եղել մարդիկ, որոնց չի տպավորել Բարսեղյանի խաղը, սակայն դրական կարծիքները գերակշռել են:

 

«Տիգրանը լավ դրիբլինգ չունի»:

«Բարսեղյանն ու Կարլիտոսը վատ տպավորություն չթողեցին»:

«Սխալ է Բարսեղյանին ու Ջոշուային անմիջապես ասպարեզ դուրս բերել իրենց համար անսովոր մրցաշարում: Նման բաներ մեր մարզիչները հաճախ են անում և միշտ դա վատ արդյունքի է բերում»:

«Խաղի ընթացքում սրությունը միայն Տիգրանից ու Ջոնից էր գալիս»:


Հիշեցնենք, որ հաջորդ տուրում «Կայսարը» մրցելու է «Ժետիսուի» հետ, որի կազմում է հանդես գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Կամո Հովհաննիսյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000