Որոնել
Արխիվ
11.03.2019  16:56

Պրոսինեչկի. «Հայաստանի հավաքականն այն թիմը չէ, որը կպայքարի առաջին տեղերի համար, բայց…»

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին ԵՎՐՈ-2020-ի առաջիկա խաղերի հայտացուցակը հրապարակելու հետ մեկտեղ նաև կարծիք է հայտնել առաջիկա մրցակիցների` Հայաստանի և Հունաստանի ընտրանիների մասին:

«Յուրաքանչյուր խաղ կարևոր է, բայց մեզ համար շատ ավելի հեշտ կլինի, եթե խմբում լավ մեկնարկենք, հատկապես, որ առաջիկա երկու հանդիպումները տնային են:

Հայաստանն այն թիմը չէ, որը կպայքարի առաջին երկու տեղերի համար, սակայն նա ապացուցելու բան ունի: Հեշտ չի լինի դիմակել նրան:

Հունաստանն անհարմար մրցակից է, որը վերջին տարիներին մեզ համար շատ խնդիրներ է ստեղծել: Նրանք ունեն որակյալ խաղ ու ֆուտբոլիստներ, որոնք լավ ակումբներում են հանդես գալիս: Ազգերի լիգայում լավ արդյունքի ենք հասել և ես հույս ունեմ նույն կերպ խաղալ նաև ԵՎՐՈ-ի որակավորման փուլում:

Ասմիր Բեգովիչը հավաքական չի հրավիրվել, որովհետև վերջին ամիսներին խաղաժամանակ չի ստանում իր ակումբի («Բորնմութ») մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով: Մյուս կողմից, Սահիչը շատ լավ է խաղում, իսկ Պիրիչը «Մարիբորում» հիմնական դարպասապահն է: Այդ պատճառով նախապատվությունը տվել ենք այդ երիտասարդներին»,- «Ռեալի» ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում բալկանյան երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000