Որոնել
Արխիվ
11.03.2019  15:49

«Արսենալը» ներողություն է խնդրել ՄՅՈւ-ից ու Սմոլինգից` դիմելով խիստ պատժի (PHOTO)

«Արսենալը» ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդից» ու Քրիս Սմոլինգից ԱՊԼ-ի 30-րդ տուրի խաղում (2:0) տեղի ունեցած միջադեպի համար:

Լոնդոնցիների երկրորդ գոլից հետո թիմի երկրպագուներից մեկը մտել է խաղադաշտ և իր թիմի ֆուտբոլիստների կողմը վազելու ընթացքում հրել է անգլիացի ֆուտբոլիստին: Երկրպագուն ձերբակալվել է: Նրան ցմահ արգելելու են մարզադաշտ հաճախել, գրում է Evening Standard-ը:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի «Արսենալ» – «Ղարաբախ» խաղում հայ երկրպագու էր մտել խաղադաշտ: Այլ կարգազանցություն թույլ չտալու համար նրան կես ժամ անց բաց են թողել և որևէ պատժամիջոց չեն կիրառել:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000