Որոնել
Արխիվ
11.03.2019  14:44

Ռոնալդու. «Ոչ ոք չէր սպասում, որ առաջին խաղում կպարտվենք «Ատլետիկոյին»»

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայանալիք պատասխան խաղի մասին: Իսպանիայում «ծեր սինյորան» զիջել է 0:2 հաշվով:

««Ատլետիկոն» ուժեղ էիմ է: Բոլորը գիտեն, որ նրանք լավ են պաշտպանվում, ռիսկի չեն դիմում և գործում են հակագրոհների վրա, բայց մենք պատրաստ ենք դրան: Մտադիր ենք ամեն ինչ անել, որ հաջորդ փուլ դուրս գանք: Ոչ ոք չէր սպասում, որ կպարտվենք առաջին խաղում, բայց երկրորդում ամեն ինչ կարող է պատահել:

Մենք հիանալի մրցաշրջան ենք անցկացնում: Ինձ դուր է գալիս խաղալ Իտալիայում: Երջանիկ եմ գոլեր խփել և օգնել իմ թիմին»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում As.com-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000