Որոնել
Արխիվ
10.03.2019  17:46

Դարպասաձողեր. Տիգրան Բարսեղյանի փայլուն խաղը չի փրկել «Կայսարին» (VIDEO)

Ղազախստանի առաջնությունում «Կայսարը» մեկնարկել է պարտությամբ: Ստոյչո Մլադենովի թիմը սեփական հարկի տակ 0:1 հաշվով պարտվել է «Ատիրաուին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Ղազախստանում իր պաշտոնական նորամուտի խաղում ընդգրկված է եղել մեկնարկային կազմում: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

18-րդ րոպեին Տիգրանի հարվածից հետո հյուրերին փրկելէ  դարպասաձողը: Մեկ այլ դրվագում Բարսեղյանի կրկնկով փոխանցումից հետո կրկին Ատիրաուին օգնության է հասել դարպասաձողը: Հայ ֆուտբոլիստը նար մի քանի վտանագավոր հարվածներ է կատարել:

Հաջորդ տուրում «Կայսարն» ընդունելու է Կամո Հովհաննիսյանի թիմին` «Ժետիսուին», որը մեկնարկել է 5:1 հաշվով հաղթանակով:

ArmFootball.com



Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000