Որոնել
Արխիվ
10.03.2019  17:59

«Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ և կրկին մոտեցավ «Մանչեսթեր Սիթիին» (VIDEO)

Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթել «Բարնլիին»:

Խաղասկզբում հյուրերը հաշիվը բացել են անկյունային հարվածով: Աչքի է ընկել Էշլի Վեսթվուդը: Քիչ անց «կարմիրները» հաշվի մեջ առաջ են ացնել: Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո աչքի է ընկել Ռոբերտո Ֆիրմինոն, ապա եգիպտացու մասնակցած պայքարից հետո գնդակը հայտնվել է Սադյո Մանեի մոտ, ով գնդակն ուղարկել է հեռավոր անկյունը:

Երկրորդ կեսում բրազիլացին ու սենեգալցին գոլ են խփել նույն հերթականությամբ, բայց դրանց արանքում աչքի է ընկել Յոհան Գուդմունդսսոնը:

Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակել է 73 միավոր և կրկին նվազագույնի հասցրել առաջատար «Մանչեսթեր Սիթիի» (74) առավելությունը: «Բարնլին» 30 միավորով 17-րդ տեղում է:

Պրեմիեր լիգա. 30-րդ տուր
«Լիվերպուլ» – «Բարնլի»` 4:2
Գոլերը. Ֆիմինո (19, 67), Մանե (29, 90+3) – Վեսթվուդ (6), Գունդմունդսսոն (90+1):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000