Որոնել
Արխիվ
10.03.2019  17:25

Բասկետբոլ. Հայտնի է Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի վերջին մասնակիցը

Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Էրեբունի Սեդարսը» հյուրընկալվելիս 98-58 հաշվով առավելության հասավ «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ և դուրս եկավ 1/2 եզրափակիչ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Դավիթ Քարամյանը («Էրեբունի Սեդարս»), ով վաստակեց 24 միավոր, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Այսպիսով, Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում պայքարը կշարունակեն «Արցախ», «Ուրարտու Վիվառո»,«Արագած» և Էրեբունի Սեդարս» ակումբները: 1/2 եզրափակչի վիճակահանության մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000