Որոնել
Արխիվ
09.03.2019  23:45

Ողնաշարի ճողվածք. «Լոռիի» ֆուտբոլիստն ավարտում է կարիերան

«Լոռիի» դարպասապահ Ալեքսանդր Կոնովն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Այդ մասին նա հայտնել է թիմի այսօրվա ժողովի ժամանակ:

«Այսօր ես հայտարարում եմ կարիերաս ավարտելու մասին՝ ծանր վնասվածքի պատճառով:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին այս 8 ամիսների մասին, որոնք անցկացրել եմ ձեզ հետ: Դուք դարձել եք իմ ընկերները: Դուք հավերժ կմնաք իմ սրտում:

Ուզում եմ ձեզ մաղթել լավագույնը, որպեսզի դուք հասնեք ձեր երազանքներին, այն ամենին, ինչ դուք ցանկանում եք»,- Կոնովի խոսքերն է մեջբերում վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը:

«Լոռիի» գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մաղթել է լավագույնը Ալեքսանդրին.

«Դու որոշում ես կայացրել, որը շատ բարդ է տրվում: Կարեւորն առողջությունն է: Մաղթում եմ լավագույնը կյանքի նոր փուլերում»,- ասել Պետրոսյանը:

Ալեքսանդր Կոնովի մոտ հայտնաբերվել է ողնաշարի ճողվածք:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000