Որոնել
Արխիվ
09.03.2019  17:12

Ըմբշամարտ. Խաչատուր Պապիկյանը դուրս եկավ Մ-23 Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

2 կգՍերբիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 74 կգ քաշային կարգում Խաչատուր Պապիկյանը երկու հաղթանակ տարավ՝ բուլղարացի Ջեմալ Ռուշեն Ալիի (17-8) և մոլդովացի Գերոգի Պասկալովի (տուշեով) նկատմամբ, ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը կլինի ռուս Նիկիտա Սուչկովը:

Այսօր ելույթ ունեցած մեր մյուս ըմբիշները մեկական հաղթանակ տարան ուպարտվեցին քառորդ եզրափակչում: Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ) կկարողանան պայքարել բրոնզե մեդալի, եթե նրանց հաղթած ըմբիշները հաղթահարեն կիսաեզրափակչի արգելքը:

Նշենք, որ կիսաեզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 20:15-ին: Հիշեցնենք նաև, որ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը այսօր ոսկե մեդալի համար իր գոտեմարտն է անցկացնելու վրացի Բոլկվաձեի հետ: Եզրափակիչները կմեկնարկեն 21:00-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000