Որոնել
Արխիվ
09.03.2019  13:21

Ըմբշամարտ. Վազգեն Թևանյանը դուրս է եկել Եվրոպայի Մ-23 առաջնության եզրափակիչ (VIDEO)

Սերբիայում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը:

Մինչև 65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը նախօրեին գերազանց ելույթ է ունեցել և, մկեը մյուսի  Կոզանին (17-4) և մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին (2-1), դուրս է եկել եզրափակիչ:

Այսօր Թևանյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում կհանդիպի վրացի Էդեմի Բոլկվաձեին: Եզրափակիչ գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 21:00-ից:

Նշենք, որ 57 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանն ու 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը պարտվեցին 1/4 եզրափակչում ու լքեցին պայքարը: Այսօր իրենց նախնական գոտեմարտերը կանցկացնեն Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Սարգիս Հովսեփյանը (92 կգ):

Վազգեն Թևանյանի երեք գոտեմարտերը

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000