Որոնել
Արխիվ
09.03.2019  01:15

Էդգար Բաբայանը գոլի հեղինակ է դարձել Դանիայի առաջնությունում (VIDEO)

Դանիայի առաջնության (Սուպերլիգա) 25-րդ տուրում «Հոբրոն» տանը մրցեց «Միդտյուլանի» հետ ու պարտվեց՝ 1-2։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը, ով ամբողջական հանդիպում անցկացրեց, 51-րդ րոպեին խփեց իր թիմի միակ գոլը՝ հաշիվը դարձնելով 1-1։

Նշենք, որ սա 23-ամյա ֆուտբոլիստի խփած 2-րդ գոլն էր առաջնության ընթացիկ մրցաշրջանում։ Նրա ակտիվում կա նաև 3 գոլային փոխանցում։

«Հոբրոն» 21 միավորով 13-րդն է։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի մարտի 17-ին, հյուրընկալվելիս, առաջատար «Կոպենհագենի» հետ։

Նախորդ խաղում Բաբայանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000