Որոնել
Արխիվ
08.03.2019  17:31

Բարձրագույն խումբը` առանց քամբեքների առաջնություն

Ֆուտբոլում ամենամեծ զգացմունքներն առաջացնող իրադարձությունների թվում են քամբեքները: Չեմպիոնների լիգայում այս շաբաթվա ընթացքում անհավանական թվացող իրավիճակներում գտնվող «Այաքսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացան «հետ գալ» և ձեռնտու հաշիվներով հաղթել, համապատասխանաբար, Մադրիդի «Ռեալին» (4:1) ու ՊՍԺ-ին (3:1): Հայաստանում նման բաներ քիչ են հանդիպում, նույնիսկ մեկ հանդիպման խաղակեսերի կտրվածքով:

Հայաստանի առաջնության վերսկսումից հետո երկու տուր է կայացել, բայց արդեն զգալիորեն ամրապնդվել է խաղերի ընթացքում քիչ քամբեքների վիճակագրությունը: Այդ երկու տուրերում կայացած 8 խաղերում որևէ թիմ բաց չի թողել առաջին խաղակեսում ձեռք բերված առավելությունը (21-րդ տուրում ընդհանրապես բոլոր չորս խաղերում), հետևաբար որևէ թիմի չի հաջողվել երկրորդ կեսում շտկել անհաջող դասավորվող հանդիպման ընթացքը:

ArmFootball.com-ը հաշվարկել է, որ այդ 8 հանդիպումներից 6-ում ընջմիցումից առաջ հաշվի մեջ առջևում գտնվող թիմը երեք միավոր է վաստակել: Մյուս երկու դեպքերում առաջին խաղակեսից հետո հավասար հաշիվ է գրանցվել և նման կերպ էլ ավարտվել է:

Նույնիսկ մեկ գոլի քամբեքի բացակայության միտումն ամբողջ առաջնության ընթացքում է նկատվում: Կայացած 22 տուրերի ընթացքում 37 դեպք է եղել, երբ առաջին խաղակեսից հետո հաշվի մեջ առջևում գտնվող թիմը պահպանել է հաղթանակը: Այդ հաշվարկում լավագույն արդյունքն ունի «Ալաշկերտը», որը 6-ից 6 հաղթանակ է գրացնել: «Արարատ-Արմենիան» ունի 7-ից` 6, «Բանանցը»` 5-ից 5 և «Փյունիկը»` 5-ից` 5:

Ընդմիջման պահին պարտվող թիմերը երկրորդ կեսում պարտությունից խուսափել են միայն 11 դեպքում, որոնցից միայն 5-ն է հաղթական եղել: Այդ առումով առանձնանում է «Բանանցը», որն այս մրցաշրջանում «քամբեքբերի արքան» է` 3 հաղթանակ, երբ առաջին կեսից հետո զիջելիս են եղել:

Հավանական է, որ քամբեքների թիվն ավելի քիչ կլինեին, եթե առաջնությունը գրեթե առանց մարզումների սկսած «Շիրակը» մինչև նորմալ ֆունկցիոնալ վիճակի գալն առաջին խաղակեսերից հետո ուժասպառ չլիներ և մի քանի անգամ չկորցներ առաջին կեսից հետո ձեռք բերված առավելությունը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000